Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Գալոյանն ազատվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Վիլնյուս):

Արա Այվազյանի կենսագրական տվյալները

Ծնվել է 1969 թ. մարտի 30-ին Երեւանում:
Կրթությունը
1986-1993 ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետ, արաբական բաժին
1994  Հայկազյան համալսարանական քոլեջ (Բեյրութ, Լիբանան),      քաղաքագիտության ֆակուլտետ
1987-1989 ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում
Աշխատանքային գործունեությունը
1994-1996 ԱԳՆ Երկրորդ Եվրոպական վարչության կցորդ, երրորդ քարտուղար
1996-1997 Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար
1997  ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ
1998  ԱԳՆ Քարտուղարության պետ
1999-2006 Արգենտինայում, Ուրուգվայում եւ Չիլիում ՀՀ դեսպան (նստավայրը`     ք. Բուենոս Այրես)
2006  ԱԳ Նախարարի աշխատակազմի խորհրդական
2006-2011 Դանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում եւ Ֆինլանդիայում ՀՀ     դեսպան (նստավայրը` ք. Երեւան)
Դիվանագիտական աստիճանը
Արտակարգ եւ լիազոր դեսպան
Օտար լեզուներ
ռուսերեն, անգլերեն, իսպաներեն

Շքանշաններ
Պարգեւատրվել է Արգենտինայի կառավարության կողմից «Արժանիքների համար Մեծ Խաչի աստիճանի» շքանշանով:
Ամուսնացած է, ունի մեկ որդի:

ՀՀ Նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագրով նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Վիլնյուս):