Լեհաստանում խորհրդարանական ընտրություններ են։ Հասարակական կարծիքի վերջին հարցումների համաձայն, փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկու իշխող ազգային պահպանողական «Իրավունք և արդարություն» կուսակցությունը ձայների 34%-ով ընդամենը մի փոքր է առաջ  անցել Լեհաստանի նախկին վարչապետ ևԵվրոպական խորհրդի նախկին  նախագահ Դոնալդ Տուսկի ընդդիմադիր լիբերալ պահպանողական «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունից, որի համար պատրաստ է քվեարկել ընտրողների 32%-ը։

Հաղթանակի դեպքում մրցակիցներից յուրաքանչյուրը ստիպված կլինի գործընկերներ փնտրել կառավարական կոալիցիա ստեղծելու համար, հայտնում է DW-ն։

Միևնույն ժամանակ, «Իրավունք և արդարություն» կուսակցության գործընկեր կարող է դառնալ ծայրահեղ աջ «Կոնֆեդերացիա» կուսակցությունը, որը, մասնավորապես, հանդես է գալիս  Ուկրաինային օգնության դադարեցման օգտին: Միջազգային քաղաքականության մեջ Դոնալդ Տուսկի կուսակցությունը կողմնորոշված է դեպի  ԱՄՆ և՛ ԵՄ և Ռուսաստանի ու Ուկրաինայի դեմ նրա ագրեսիայի հարցում հավատարիմ է  եվրոպամետ կուրսին։