Իսրայելական բանակը հայտնել է մեկ զոհի մասին՝ Լիբանանից գնդակոծության հետևանքով։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

Դրանից հետո ՑԱԽԱԼ-ը որոշել է սահմանափակել տեղաշարժը սահմանային գոտում։

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր, որ հոկտեմբերի 15-ի առավոտյան Լիբանանից գնդակոծվել է Արևմտյան Գալիլեայում գտնվող   Շտուլա մոշավը։

Հարձակման հետևանքով վիրավորվել է հինգ զինվոր։

Իսրայելի պաշտպանության բանակը պատասխան կրակ է բացել։