Գազային սահմանակից իսրայելական Սդերոտ քաղաքի բնակիչների տարհանումը պետք է սկսվի առաջիկա ժամերին, հայտնում է «Today in Izrail» պորտալը։
Քաղաքապետարանը շեշտում է, որ տարհանումը պարտադիր չէ, սակայն բնակիչներին խորհուրդ է տալիս հեռանալ տարածքից։
Բնակիչներին տեղափոխում են Էյլաթի և Երուսաղեմի հյուրանոցներ՝ նաև Թել Ավիվ մեկնելու հնարավորությամբ։
Անցյալ շաբաթ իշխանությունները տարհանել են ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից ավերված իսրայելական ամենաշատ տուժած քաղաքների բնակիչներին:
Հյուսիսում՝ Մետուլայում, լարվածության պատճառով վերջին օրերին բնակիչներին նույնպես խորհուրդ է տրվել լքել քաղաքը։




























