Նիգերիայում հինգ տղամարդ 12 տարվա ազատազրկման են դատապարտվել այն բանից հետո, երբ մեղավոր են ճանաչվել մարդու գանգը արտաշիրմելու մեջ, հայտնում է BBC-ն։
Նրանք պլանավորում էին այն տանել ավանդական բժշկի մոտ, ով ասել էր, որ դա անհրաժեշտ է ծեսերի համար, որոնք իրենց կհարստացնեն։
Դատախազը դատարանին ասել է, որ տղամարդիկ պեղել են Նիգեր նահանգի հյուսիս-կենտրոնական հատվածի մուսուլմանական գերեզմանոցում երեք տարի առաջ թաղված մարմինը:
Անվտանգության աշխատակիցները սեպտեմբերի սկզբին ձերբակալել են 18-ից 28 տարեկան երիտասարդներին, երբ նրանք ավանդական բժշկի ցուցումով երրորդ կողմին էին տեղափոխում աճյունը:
Նիգերի նահանգի մայրաքաղաք Միննայի դատարանը տղամարդկանց մեղավոր է ճանաչել հանցավոր դավադրության, սահմանախախտման և մարդու գանգ անօրինական պահելու մեղադրանքով:
Ավանդական բժշկին չեն ձերբակալել, մեղադրանք չեն առաջադրել։





























