ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը քննադատել է ԱՄՆ-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւի վրա վետո դնելու համար, որով կոչ էր արվում հումանիտար դադար տալ Գազայի պատերազմում՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը պատասխանատվություն է կրում պաղեստինցիների դեմ շարունակվող ռազմական հանցագործությունների համար։
«Հերթական անգամ վետո դնելով ՄԱԿ Անվտանգության խորհդրի բանաձեւի վրա՝ ԱՄՆ-ն գլխավոր պատասխանատվությունն է կրում ռազմական հանցագործությունների եւ ցեղասպանության համար, որոնք կատարում է ապարտեիդի վարչակարգը պաղեստինցիների դեմ»,- նշվել է առաքելության հայտարարությունում։
Բրազիլիայի պատրաստած բանաձեւը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում, որպեսզի ապահովվի հումանիտար օգնության առաքումը Գազայի հատված։
Երկուշաբթի Ռուսաստանի առաջարկած բանաձեւի նախագիծը, որով կոչ էր արվում հումանտիար հրադադար հաստատել Գազայի հատվածում, նույնպես չի ընդունվել ՄԱԿ ԱԽ-ի կողմից։





























