Ավստրալիան եւ Հարավային Կորեան ստորագրել են ռազմական համագործակցության ընդլայնման նոր փաթեթ, տեղեկացրել է AAP-ն։

Պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլեսը հանդիպել է հարավկորեացի գործընկերոջ՝ Շին Վոն Սիկի հետ Սեուլում, կողմերը ստորագրել են նոր հուշագիր բանակների համագործակցության վերաբերյալ։

Մարլեսը հայտարարել է, որ «պատերազմի ստվերը դեռեւս հետապնդում է մեզ»։ Նա նախազգուշացրել է տարածաշրջանում հակամարտության հնարավորության մասին, եթե Թայվանը դառնա թեժ կետ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ, եւ եթե Չինաստանը կամ Հյուսիսային Կորեան հետեւեն Ռուսաստանի օրինակին։

Երկու նախարարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր խաղաղապահ գործողությունների մասին։

Ներկայում ուսումնասիրվում է երկկողմ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը պաշտպանության ոլորտում։

Մարլեսի խոսքով՝ Ավստրալիան եւ համախոհ երկրները պետք է համոզվեն, որ ռուսական ներխուժումից արված եզրակացությունն այն չէ, որ ագրեսիվ պետությունները կարող են հաջողությամբ ուժ կիրառել միջազգային կարգը փոխելու համար։

«Ամերիկա-չինական հակամարտության հետեւանքները Թայվանի պատճառով այնքան լուրջ են, որ մենք չենք կարող պասիվ դիտորդ մնալ»,- ասել է նա։ Դա ներառում է ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական մկաններ։ Ավստրալիայի առաջին արձագանքը ռազմավարական գործընկերության մեր ցանցի խորացումն է Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, դրա համար կպահանջվի պետությունների ցանց, որոնք պետք է համատեղ գործեն»։