Պակիստանում դատարանն արգելել է իշխանություններին ձերբակալել նախկին վարչապետ Նավազ Շարիֆին շաբաթ օրը սպասվող տունդարձից հետո։ Նա արտաքսման մեջ էր չորս տարի, տեղեկացրել է նրա փաստաբան Ազամ Նազիր Թարարը, տեղեկացրել է Reuters-ը։
Նրա խոսքով՝ Շարիֆը ազատ է արձակվել գրավի դիմաց, որի համաձայն՝ իշխանությունները չեն կարող ձերբակալել նրան այնքան ժամանակ, մինչեւ որ նա ինքը ներկայանա դատարան հոկտեմբերի 24-ին։
2018թ. Շարիֆը դատապարտվել էր կոռուպցիայի երկու մեղադրանքով, որոնք նա չի ընդունել։ 2019թ. դատարանը նրան թույլ է տվել մեկնել Լոնդոն բուժման։
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնից հեռացվել է 2017թ. ազդեցիկ զինվորականների եւ դատական մարմինների կողմից, այն բանից հետո, երբ վիճել է գեներալների հետ։
Զինվորականները, որոնք կառավարում էին Պակիստանը երկար ժամանակ՝ 1947թ. անկախության ձեռքբերումից հետո եւ զգալի ազդեցություն են պահպանում անգամ քաղաքացիական կառավարության վրա, հերքում են դա։
Թարարն ասել է, որ Շարիֆը կհետեւի իր դատավճիռների բողոքարկումներին, որոնք գտնվում են դիտարկման փուլում նրա հեռանալու պահից՝ այն ակնկալիքով, որ դրանք կչեղարկվեն, եւ նա կկարողանա մասնակցել հանընդհանուր ընտրություններին, որոնք նախատեսված են հաջոդ տարեսկզբին։
Նավազ Շարիֆի կրտսեր եղբայրը՝ Շեհբազ Շարիֆը, վարչապետ է եղել 2022-ից մինչեւ այս տարի, երբ նրա կառավարությունը փոխարինվեց ժամանակավոր վարչակազմով, խորհրդարանի ցրվելուց հետո, համընդհանուր ընտրություններից առաջ։





























