Չորեքշաբթի օրը Բեռլինում տեղի ունեցած պաղեստիամետ ցույցի ժամանակ ձերբակալվել է 174 մարդ, 65 ոստիկան վիրավորվել է, տեղեկացրել է DW-ն։

Գերմանիայի իշխանություններն արգելել են պաղեստինամետ ցույցերը, որոնք կազմակերպվել էին ի պատասխան Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հակամարտության։

Նոյքյոլնի շրջանում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ որոշ մասնակիցներ օգտագործել են պայթուցիկներ, այրել են բարիկադները եւ ոստիկանության վրա քարեր ու շշեր նետել։ Միջադեպի ժամանակ այրվել են մի քանի մեքենաներ եւ ծառ։

Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել, նաեւ հրդեհների մարման նպատակով։ Բեռլինի ոստիկանապետ Բարբարա Սլոուիքը շրջանի RBB հեռուստաընկերությանը հայտնել է, որ իրավիճակը Նոյքյոլնում «լարված» է։

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հրեական համայնքային կենտրոնի վրա չորեքշաբթի առավոտյան Մոլոտովի կոկտեյլներ են նետել։

Բեռլինում չորեքշաբթի երեկոյան արտաքին գործերի նախարարության շենքի առջեւ տեղի է ունեցել հանրահավաք Մերձավոր Արեւելքում բռնության դեմ։ Չնայած մասնակցում էր 50 մարդ, բայց կազմակերպիչը չեղարկել է բողոքի ակցիան։

Պաղեստինամետ ցույցեր են տեղի ունեցել նաեւ Գերմանիայի այլ քաղաքներում, Ֆրանկֆուրտում եւ Նյուրնբերգում։

Անցած հանգստյան օրերին ոստիկանությունը ցրել է պաղեստինամետ եւս մեկ ցույց Բեռլինում։