Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ժամանել է Լիբանան։

Հարեւան Իսրայելի և Հեզբոլլահի միջև լուրջ էսկալացիայի ֆոնին՝ նա այցի ընթացքում կհանդիպի գերմանացի զինվորներին, որոնք ծառայում են տարածաշրջանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերում, հայտնում է Reuters-ը։

Բեռլինը մոտ 140 զինվոր է տեղակայել լիբանանյան կողմում և հարավային Լիբանանում գտնվող ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կենտրոնակայանում: