Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հինգշաբթի ավելի ուշ կմեկնի Սաուդյան Արաբիա՝ հանդիպելու թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանին։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը։

Սաուդյան Արաբիան տարածաշրջանային կարևոր գործընկեր անվանելով՝ նա ասել է. «Այսօր կեսօրին վարչապետը պատրաստվում է թռչել Սաուդյան Արաբիա՝ հանդիպելու թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ»: