Սուխումի օդանավակայանը կարող է սկսել աշխատել 2024 թվականի վերջին, իսկ տեխնիկական թռիչքներն այնտեղ կսկսվեն հաջորդ ամառ։ Այս մասին Սուխումում կայացած մամուլի ասուլիսում ասել է Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիան, փոխանցում է Life.ru-ն։

«Մենք տեխնիկական թռիչքներ կունենանք հուլիսից ոչ ուշ, իսկ օդանավակայանը կգործարկվի 2024 թվականի դեկտեմբերի 31-ին։ Միակ ֆորսմաժորային գործոնը, որը կարող է խանգարել, այն է, եթե, Աստված մի արասցե, ռազմական գործողությունները տարբեր պետություններում այլ մասշտաբներ ստանան»,- նշել է նա։

Աբխազիայի ղեկավարը խոստացել է, որ առաջիկա մեկ ամսում կհայտարարվի ռուսական արշավ, որը կվերակառուցի Սուխումի օդանավակայանը։ Նրա հետ պայմանագիրն արդեն կնքված է, ընդգծել է Բժանիան։