Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:00-ից, Մյասնիկյան պողոտայում խողովակաշարի փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ Ավանից դեպի Կենտրոն վարչական շրջան երթևեկող տրանսպորտային միջոցների համար, «կանչովի հետիոտնային» լուսացույցից մոտ 100 մ. վերև փակ է լինելու առաջին երթևեկելի գոտին:
Այս մասին NEWS.am-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։




























