Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասին Ալ Ահլի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի առիթով և ասել, որ Հնդկաստանը կշարունակի մարդասիրական օգնություն ուղարկել:

«Ես խոսել եմ Պաղեստինի ինքնավարության նախագահ Ն.Ս.Օ.Տ.Տ. Մահմուդ Աբասի հետ։ Ցավակցություն եմ հայտնել Գազայի Ալ-Ահլի հիվանդանոցում խաղաղ բնակիչների մահվան առիթով։ Մենք կշարունակենք հումանիտար օգնություն ուղարկել Պաղեստինի ժողովրդին։ Մենք կիսում ենք մեր խորը մտահոգությունն ահաբեկչության, բռնության և տարածաշրջանում անվտանգության վատթարացող իրավիճակի վերաբերյալ։ Վերահաստատել եմ իսրայելա-պաղեստինյան հարցում Հնդկաստանի վաղեմի սկզբունքային դիրքորոշումը»,- գրել է Մոդին X-ի իր միկրոբլոգում։