Իսրայելի պաշտպանության նախկին նախարար և երկրի արտակարգ իրավիճակների կառավարության ներկայիս անդամ Բենի Գանցն այցելել է արևմտյան Նեգև և շրջել Գազայի հետ սահմանակից Բեերի, Քֆար Ազզա և Մեֆալսիմ բնակավայրերում, հայտնում է Haaretz-ը։
Ուղեւորության ընթացքում նա դիմել է Գազայի հատվածում բնակվող պաղեստինցիներին.
«Յահյա Սինվարը և Մոհամադ Դեյֆը աղետ բերեցին ձեզ վրա՝ ձեր կյանքը դժոխք դարձնելով իրենց մարդասպան գաղափարախոսության անվան տակ: Եթե դուք գնահատում եք կյանքը, տեղափոխվեք հարավ։ Մի՛ դարձեք մարդկային վահան այս հրեշների համար», - ասաց նա:





























