Միջազգային ամենաճանաչված երիտասարդ քաղաքական ակտիվիստներից երկուսը` Գրետա Թունբերգը և Մալալա Յուսուֆզայը, հանդես են եկել Գազայի հատվածում Իսրայելի ռազմական արշավի դեմ:
Թունբերգը համերաշխություն է հայտնել Պաղեստինին և Գազայի հատվածին։ «Աշխարհը պետք է բարձրաձայնի և կոչ անի` անհապաղ զինադադար, արդարություն և ազատություն պաղեստինցիների և բոլոր տուժած քաղաքացիների համար», - գրել է նա X-ի միկրոլոգում:
Յուսուֆզայը տարածել է Թունբերգի գրառումն X-ում՝ կոչ անելով իր հետևորդներին միանալ և պահանջել, որ «Իսրայելը դադարեցնի հարձակումները դպրոցների և այն վայրերի վրա, որտեղ երեխաները ապաստան են փնտրում, և որ առաջնորդները համաձայնության գան անարդարացիորեն պատանդ պահվող կամ բանտարկված երեխաների ազատ արձակման համար»:
Նրանց դիրքորոշումն արտացոլում է երիտասարդ ամերիկացիների դիրքերի կայուն աճը, ովքեր բացահայտորեն դեմ են Բայդենի վարչակազմի կողմից Իսրայելին աջակցությանը:





























