Իսրայելը կարող է հայտարարել, որ այսօր կբացվի Ռաֆահի անցակետը ինչպես տարհանման, այնպես էլ մարդասիրական բեռների համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին։
«Մեր պատասխանն է՝ այսօր։ Այսօր կան պայմաններ, կան որոշ պայմանավորվածություններ։ Մեր տեղեկություններով, անցակետն այսօր կգործի»,- ասել է դիվանագետը։
Նա պարզաբանել է, որ անցակետը բաց է լինելու ինչպես մարդկանց, այնպես էլ մարդասիրական օգնության անցման համար։ Միաժամանակ Իսրայելը պատրաստ կլինի ապահովել անցման անվտանգությունը, եթե այն օգտագործվի մարդասիրական նպատակներով։ «Եթե ինչ-որ խնդիր սկսվի, օրինակ, ՀԱՄԱՍ-ը հրթիռային կայաններ դնի անցակետի մոտ և կրակի այնտեղից, ապա այս կետի համար երաշխիքներ չեն լինի», - շարունակել է Բեն Ցվին: «Պետք կլինի ինչ-որ կերպ արձագանքել»։





























