Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հոկտեմբերի 7-ի հարձակումն ուղղված է Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների կարգավորման խափանմանը, ուրբաթ ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, տեղեկացրել է Reuters-ը։
Ընտրարշավի համար միջոցներ հավաքելու հանրահավաքում ունեցած ելույթում Բայդենը ենթադրել է, որ Սաուդյան Արաբիան «ցանկանում է ճանաչել Իսրայելը»։
«Պատճառներից մեկը, թե ինչու ՀԱՄԱՍ-ը հարձակվեց Իսրայելի վրա... նրանք գիտեին, որ ես պատրաստվում եմ նստել բանակցությունների սեղանի շուրջ սաուդցիների հետ,- ասել է Բայդենը։- Կռահեք ի՞նչ։ Սաուդցիները ցանկանում էին ճանաչել Իսրայելը»։
Թրամփի օրոք Սաուդյան Աաբիան, որտեղ գտնվում են իսլամի ամենասրբազան երկու սրբատեղիները, տվել էր իր օրհնությունը Պարսից ծոցի հարեւաններին՝ Արաբական Միացյալ Էմիրություններին եւ Բահրեյնին, որպեսզի հարաբերություններ հաստատեն Իսրայելի հետ 2020թ.։
Էր Ռիադը չի հետեւել այդ օրինակին՝ հայտարարելով, որ պաղեստինյան պետության ստեղծման նպատակները պետք է լուծվեն առաջին հերթին։
Սաուդյան Արաբիայի եւ արաբական այլ պետությունների հետ հարաբերությունների պոտենցիալ կարգավորումը պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գլխավոր առաջնահերթություններից էր հունիսին Էր Ռիադ կատարած նրա այցի ժամանակ, չնայած նա ընդունել է, որ առաջիկայում առաջընթացի սպասելը դժվար է։





























