ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան հայտարարել է, որ պաղեստինյան դիմադրությունը նախկինի պես վեևահսկում է պայքարի ընթացքն իսրայելական ագրեսիայի դեմ, տեղեկացրել է Al Manar-ը։

«Հանիան ընդգծել է, որ դիմադրությունը կշարունակի պայքարը ինքնորոշման իրավունքի համար եւ թույլ չի տա, որ դուրս մղեն պաղեստինցի ժողովրդին»,- գրել է լիբանանյան ԶԼՄ-ն։

Հանիան նշել է Իսրայելին աջակցության ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնատար անձանց ջանքերի մասին՝ հայտարարելով, որ նրանց փորձերտ անհաջողություն են կրել արաբական եւ մուսուլմանական աշխարհում։

«Նա նախազգուշացրել է, որ Գազայում շարունակվող իսրայելական ագրեսիան կարող է հանգեցնել ծանր հետեւանքների եւ վերաճել տարածաշրջանային պատերազմի»,- ընդգծել է ԶԼՄ-ն։

«Ընդգծելով իսրայելական օկուպացիայի դադարեցման անհրաժեշտությունը՝ Հանիան տեղեկացրել է, որ վերջին մի քանի օրերին նա հեռախոսազանգեր է ստացել եւ մի շարք հանդիպումներ ունեցել, որոնց ընթացքում ընդգծվել է խնդրի լուծման անհրաժեշտությունը»,- գրել է Al Manar-ը։