ՄԱԿ Անվտանգության խորհրդի ամենամսյա նիստը մերձավորարեւելյան կարգավորման վերաբերյալ նախատեսված է հոկտեմբերի 24-ին։ Այս մասին տեղեկացրել է միջազգային կազմակերպությանն առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին X սոցցանցի օգտատերերին, հայտնել է «Аргумены и факты»-ն։
Նրա խոսքով՝ ՄԱԿ ԱԽ-ում Մերձավոր Արեւելքի վերաբերյալ բանակռիվները կսկսվեն երեքշաբթի։
«Դա մշտական նիստ է։ Այն նախատեսված էր ավելի վաղ, բայց, իհարկե, այժմ լրացուցիչ նշանակություն է ձեռք բերել»,- նշել է դիվանագետը։





























