Նոր «անօդաչու գոտիներ» կմտցվեն Անգլիայի եւ Ուելսի բանտերի շուրջ, որպեսզի կանխվի անօդաչու թռչող սարքերի օգտագործումը բանտարկյալներին թմրանյութեր եւ մաքսանենգ առարկաներ հասցնելու գործում, տեղեկացրել է PA Media-ն։

Օրենսդրության փոփոխությունը կնշանակի, որ անօդաչուների օպերատորներին կարող են սպառնալ 2 500 ֆունտ սթեռլինգի տուգանքներ փակ բանտերից կամ անչափահաս հանցագործների համար նախատեսված հաստատություններից 400 մետր շառավողով տարածքում կատարված թռիչքների համար։

Մարդիկ, որոնք կմերկացվեն բանտեր մաքսանենգ ապրանքներ հասցնելու մեջ, կենթարկվեն 10 տարվա բանտարկություն։

Չնայած խոստմանը, որը տրվել էր դեռեւս 2013թ. այն ժամանակվա արդարադատության նախարար Լիզ Թրասի կողմից, ըստ որի՝ պետք է ստեղծվեին անօդաչու գոտիներ բանտերի շուրջ, ներկայում ոստիկանությունը կարող է գործել միայն անօդաչուների հայտնաբերման դեպքերում՝ այն տեղերում, որտեղ կան մաքսանենգ ապրանքի տեղափոխման ապացույցներ։

Նոր սահմանափակումները, որոնք ուժի մեջ կմտնեն հունվարի 25-ին, կնշանակեն, որ իշխանությունները կկարողանան արագ բացահայտել կասկածելի անօդաչուները եւ միջոցներ ձեռնարկել հանցավոր գործունեության մեջ կասկածվողների հանդեպ, ինչպես նաեւ ուժեղացնել անվտանգությունը՝ կանխելով անօրինական նկարահանումները բանտի պատերի ներսում։