ԱՄՆ, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Բրիտանիայի ղեկավարները նորից պաշտպանել են Իսրայելի «ինքնապաշտպանության» իրավունքը։
Այս մասին նշվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հայտարարությունում։
Նրանք ողջունել են երկու պատանդի ազատ արձակումը եւ պարտավորվել սերտորեն համակարգել իրենց գործողությունները՝ կանխելու համար հակամարտության տարածումը տարածաշրջանում եւ նպաստելու համար կայունության պահպանմանը Մերձավոր Արեւելքում, նշվել է նրանց հայտարարությունում։





























