Իսրայելի ազգային անվտանգության նախարար, ծայրահեղ աջ Իտամար Բեն-Գվիրը, որը 2007թ. դատապարտվել է արաբների դեմ ռասիստական հրահրումների եւ այն խմբավորմանն աջակցելու համար, որին Իսրայելը եւ ԱՄՆ-ն համարում են ահաբեկչական կազմակերպություն, քննադատել է Գազա օգնության առաքումը։
«Ցանկացած համաձայնագիր Գազային օգնելու վերաբերյալ, որը չի ներառում մեր բոլոր պատանդների ազատ արձակումը, այն հայեցակարգի շարունակումն է, որը բերել-հասցրել է այնտեղ, որտեղ մենք գտնվում ենք։ Հումանիտար օգնություն միայն բոլոր առեւանգվածների ազատման դիմաց»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։





























