Սպիտակ տունը ցանկանում է, որպեսզի Իսրայելն ավելի շատ ժամանակ տա պատանդների վերաբերյալ բանակցությունների համար՝ հետաձգելով ցամաքային ներխուժումը, գրել է The New York Times-ը՝ հղում կատարելով ամերիկյան պաշտոնյաներին։

Նշվել է, որ Բայդենի վարչակազմը ցանկանում է նաեւ բարձրացնել պատրաստվածությունը տարածաշրջանում ԱՄՆ օբյեկտների դեմ ցանկացած պոտենցիալ գրոհի համար, որոնք, նրա կարծիքով, կարող են ուժեղանալ պատերազմը շարունակվելուն զուգահեռ։

Աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ն պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի միջոցով այս մասին տեղեկացվել է Իսրայելին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ նորից խոսել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

ԱՄՆ պաշտոնյաներն անհանգստացած են, որ ցամաքային ներխուժման շարունակվող հետաձգումը կարող է օգտագործվել Իրանի եւ նրա դաշնակիցների կողմից, որոնք վաղուց արդեն հայտարարում են, որ Իսրայելը վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից։

Ինչպես գրել է թերթը, ԱՄՆ-ն Իսրայելից չի պահանջում չեղարկել ցամաքային ներխուժումը, այլ դրա փոխարեն խորհուրդ է տալիս սպասել՝ հավաստիացնելով, որ Վաշինգտոնը նախկինի պես «լիովին աջակցում է Իսրայելի՝ ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու նպատակին»։