Բանգլադեշի մայրաքաղաքի մերձակայքում բեռնատար գնացքի և մարդատար գնացքի բախման հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնել է հրշեջ ծառայության աշխատակիցը:

Փրկարարները և տեղի բնակիչները մարդկանց դուրս էին բերում գնացքի վագոնների բեկորներից, ասել է հրշեջ ծառայության աշխատակից Մոշարաֆ Հոսեյնը Բհայրաբում՝ Կիշորեգանջի կենտրոնական թաղամասում, որտեղ ժամը 15:30-ին տեղի է ունեցել բախումը:

Նա նշել է, որ առնվազն 14 մարդու դի է հայտնաբերվել, և զոհերի թիվը կարող է աճել։

Ըստ նրա` վթարը տեղի է ունեցել Դաքա մեկնող Godhuli Express գնացքի և Chattogram բեռնատար գնացքի ճակատային բախման հետևանքով: