Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունը (ՏԱԾ) կարգադրել է «ապատեղեկատվության դեմ պայքարի» շրջանակներում արգելափակել հանրապետությունում ավելի քան 20 ռուսական լրատվամիջոց, համապատասխան որոշումը երեքշաբթի հրապարակվել է գերատեսչության կայքում։

«ՏԱԾ-ի տնօրենի ապրիլի 20-ի № 22 հրամանը, որով սահմանվել է արտակարգ դրության ժամանակ ազգային անվտանգությանն առնչվող կեղծ տեղեկատվություն տարածող առցանց բովանդակությամբ աղբյուրների ցանկը ․․․․ լրացվել է մի շարք պորտալներով»,-  նշվում է կառույցի տնօրեն Ալեքսանդր Մուստյացի հրամանի տեքստում։

Հրամանը ուղարկվել է ցանցային պրովայդերներին և էլեկտրոնային կապի ծառայություններին, որպեսզի անհապաղ արգելափակեն Մոլդովայից օգտվողների մուտքը «Առաջին ալիք»-ի, «НТВ»-ի, «Россия-1» հեռուստաալիքի, «Мир», «RT», «РЕН ТВ»,  «Звезда»  և այլ հեռուստաալիքների կայքերը: