ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն անցած շաբաթ նամակ է հղել դաշինքի բոլոր երկրներին, որում ասվում է, որ Շվեդիան պետք է դաշինքի անդամ դառնա նոյեմբերի 28-29-ը կայանալիք դաշինքի արտգործնախարարների հանդիպումից ոչ ուշ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Շվեդիայի կառավարության անանուն ներկայացուցչին։

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը չի մեկնաբանել գործակալության տեղեկատվությունը։