Շվեդիան կատարել է Թուրքիայի հանդեպ իր բոլոր պարտավորությունները և այժմ պատրաստ է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Այս մասին Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Շվեդիան կատարել է իր բոլոր պարտավորությունները, փոխել է իր սահմանադրությունն ու օրենքները՝ ահաբեկչության դեմ պայքարն ընդլայնելու համար, թույլատրել է զենքի մատակարարումը Թուրքիային, և այժմ ես ակնկալում եմ, որ մոտ ապագայում նա կմիանա դաշինքին», - ասել է նա։





























