Իրանը և լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը չպետք է օգուտ քաղեն մերձավորարևելյան հակամարտությունից, չպետք է թույլ տալ դրա ընդլայնումը: Այս մասին Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«Իրանը և «Հեզբոլլահ»-ը չպետք է օգտվեն այս հակամարտությունից, չպետք է թույլ տալ, որ այն ընդլայնվի», - ասել է նա: