Իրանի արդարադատությունը կոչ է արել Մարդու իրավունքների խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ կապված Գազայում ստեղծված իրավիճակի հետ, գրում է Mehr-ը։
Իրանի դատական համակարգի խոսնակ Մասուդ Սեթայեշին մամուլի ասուլիսում ասել է, որ «Իսրայելի կողմից Գազայի հատվածում և գրավյալ Արևմտյան ափում կատարված հանցագործությունները սահմանվում են որպես ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ՝ համաձայն բազմաթիվ միջազգային փաստաթղթերի, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության»:
Այդ կապակցությամբ նա նշել է, որ Թեհրանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Մարդու իրավունքների խորհրդի նախագահին և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին` Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ հանդիպման և հակաիսրայելական բանաձևի ընդունման կոչով:
Ըստ Press TV-ի, Իրանի Մարդու իրավունքների բարձրագույն խորհրդի քարտուղար և դատական համակարգի ղեկավարի միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադիի նամակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կոչ է անում նաև «դադարեցնել Իսրայելի հանցագործությունները պաղեստինցիների դեմ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:
Սեթայոշին ընդգծել է, որ «բոլոր երկրները պահանջում են դատել Իսրայելի ռազմական հանցագործներին»՝ հավելելով, որ Իսրայելի առաջնորդները «պետք է դատվեն երկրների անկախ իրավական համակարգերի կողմից»։
Նա նշել է, որ Թել Ավիվն «ակտիվացրել է իր հանցագործությունները՝ գիտակցելով իր փլուզման մոտեցումը»։
«Սիոնիստական ռեժիմն էթնիկ զտումներ է իրականացնում՝ սպանելով երեխաներին, որ մի քանի օր էլ ապրի»,- ասել է Սեթայեշին։





























