Լիբանանի ժամանակավոր վարչապետ Նաջիբ Միքաթին երեքշաբթի այցելել է Իսրայելի հետ սահմանի մոտ տեղակայված զորքերին և ՄԱԿ-ի խաղաղապահներին, հայտնում է AP-ն։
Միքաթիի այցը հարավային լարված նահանգ առաջինն էր՝ Հեզբոլլահի և իսրայելական զորքերի միջև սահմանային բախումներից հետո՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո:
Միքաթին և միջազգային կառավարությունները փորձում են կանխել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պատերազմի տարածումը դեպի Լիբանան:
Ավելի վաղ, Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալ Շեյխ Նաիմ Քասեմն ասել էր, որ շարժումը պատերազմի «սրտում» է՝ «պաշտպանելու Գազայի հատվածը և դիմակայելու օկուպացիային»:
Ներկայումս, «Հեզբոլլահի» և իսրայելական բանակի միջև բախումները սահմանափակվում են սահմանամերձ մի քանի քաղաքներով։





























