ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կտրականապես հերքել է այն մեղադրանքները, թե արդարացնում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գործողությունները։

«Ես ցնցված եմ Անվտանգության խորհրդում երեկվա  իմ հայտարարության  որոշ անձանց սխալ մեկնաբանությունից, ըստ որի  ես [կարծես] արդարացնում էի ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական գործողությունները Իսրայելում: Սա սխալ է. Սա հակադարձ է [իմ դիրքորոշմանը]», - ասել է նա լրագրողներին: