Ինտերնետում կեղծ լուրերի տարածումը լուրջ սպառնալիք կստեղծի դեմոկրատական ինստիտուտների զարգացման համար։ Այսպիսի նախազգուշացմամբ հանդես է եկել ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն Մեդիա-գրագիտության համաշխարհային շաբաթվան նվիրված իր ուղերձում։

«Թվային հեղափոխությունը նպաստել է դեմոկրատիայի արժեքների տարածմանը եւ մշակութային ինքնարտահայտման բազմազան ձեւերի ավելացմանը, սակայն այսօր այն լուրջ սպառնալիքներ է ստեղծում մեր դեմոկրատական ինստիտուտների համար՝ ինտերնետում կեղծ տեղեկատվության եւ ատելության լեզվի տարածման հետ կապված, հատկապես հակամարտությունների եւ միջազգային ճգնաժամերի համատեքստում»,- նշվել է Ազուլեի հայտարարությունում, որը հրապարկվել է X սոցցանցում։

Նրա խոսքով՝ «լուրերի եւ խեղաթյուրված փաստերի տարածումը վերացնում է սահմանները ճշմարտության եւ ստի միջեւ՝ խափանելով մեր հասարակությունների եւ դեմոկրատիաների հիմքերը»։

Կազմակերպության գլխավոր տնօրենը ընդգծել է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն հավատարիմ է տեղեկատվական գրագիտությանը՝ իր մանդատին համապատասխան, որպեսզի օգնի որքան հնարավոր է ավելի շատ թվով մարդկանց կրիտիկական մտածողության զարգացման գործում»։