Ուելսում երկու տղամարդ հայտնաբերել են 2000 տարվա վաղեմության մետաղադրամների պահոց, գրում է New York Post-ը։ Դրանում նրանց օգնել է մետաղորսիչը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Դեյվիդ Մոսն ու Թոմ Թեյլորը գանձը գտել են Ուելսի հյուսիսում։ Փորձագետների կարծիքով՝ գաղտնարանը կարող էր թաղված լինել հողի մեջ 270-ից 220 տարի: Ընդհանուր առմամբ, հնագետներն անոթի մեջ ընկած անցյալի 2733 մետաղադրամ են հաշվել: Գտածոյի հեղինակների խոսքով՝ իրենք պատկերացում անգամ չունեին, որ բախտն իրենց այդպես կժպտա։
«Հորդառատ անձրև էր գալիս, ուստի ես նայեցի Թոմին և քայլեցի դաշտով, որպեսզի ասեմ, որ հեռանալու ժամանակն է: Հանկարծ մետաղորսիչս ձայն տվեց։ Ես սկսեցի փորել և գտա մետաղադրամների կարասի գագաթը»,- հիշում է Դեյվիդը:
Գանձը հանձնվել է տեղի թանգարանին։ Նրանք հայտնել են, որ մետաղադրամները, ամենայն հավանականությամբ, աստվածությանը նվիրաբերություն են եղել, քանի որ մոտակայքում 3-րդ դարում կառուցված հնագույն տաճար է եղել։





























