Հետազոտողները պարզել են, թե ինչ է պատահել ծովային կենդանիներին, որոնք անհետացել են Գոնդվանա սուպերաշխարհամասում, եւ դա վերաբերում է կլիմայի փոփոխությանը։

Պարզվում է՝ մալվինոկխոսանների (ջրային կենդանիների խումբ) բիոտան անհետացել է Գոնդվանայում 5 միլիոն տարվա ընթացքում, ծովի մակարդակի աստիճանական իջեցման պատճառով, նշվել է Earth-Science Reviews ամսագրում։ «Դրանց անհետացման պատճառը   հանելուկ է մնացել»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ Քեմերոն Փեն-Քլարկը Յոհանեսբուրգի Վիթվաթերսրանդի համալսարանից։

Գիտնականների թիմը հայտնաբերել է ծովային անհետացած կենդանիների բիոտայի յոթ-ութ շերտ։ Համեմատելով դրանք՝  հետազոտողները նկատել են, որ շերտերից յուրաքանչյուրը համապատասխանում է ծովի մակարդակի ոչ մեծ իջեցմանը։ Այդ իջեցումը չի հանգեցրել օվկիանոսների չորացման, որոնցում ապրել են այդ կենդանիները, բայց, հավանաբար, առաջ է բերել կլիմայական փոփոխություններ, որոնց նրանք չեն կարողացել հարմարվել։

Malvinoxhosan-ի բիոտայի անհետացումը, հավանաբար, «հանգեցրել է Հարավային բեւեռի էկոհամակարգի լիակատար կոլապսի»։ Հետազոտողները գրել են, որ այն մինչ այժմ լիովին չի վերականգնել կենսաբազմազանության պատմական մակարդակը։