Ամերիկյան Մեյն նահանգի Լյուիսթոն քաղաքում հրաձգության մեջ կասկածվողին մահացած են գտել։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։

Պաշտոնական հաստատում դեռևս չկա։

CNN-ի տվյալներով՝ կասկածյալը՝ 40-ամյա Ռոբերտ Քարդը, կարող էր ինքնասպան լինել։