Կարագանդայի մարզի Կոստենկոյի անվան հանքում զոհվածների թիվը հասել է 28-ի, հողի տակ մնում է 23 հանքափոր։ Այս մասին տեղեկացրել է «Արսելորմիտալ Տեմիրտաու» ընկերության մամուլի ծառայությունը, որին պատկանում է ձեռնարկությունը։

Ավելի վաղ տեղեկացվել էր 22 զոհի մասին։

«Ժամը 15.00-ի դրությամբ հայտնաբերվել է 28 զոհվածի մարմին, 18 հանքափորների որոնումները շարունակվում են»,- նշվել է հաղորդագրությունում։

Վթարից հետո Ղազախսըտանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը կառավարությանը հանձնարարել է դադարեցնել ներդրումային համագործակցությունն ընկերության հետ, որը մտնում է «Արսելորմիտալ» տրանսազգային մետալուրգիական խմբի մեջ։  Ղազախստանի կառավարությունը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել «Արսելորմիտալ Տեմիրտաու» ԲԸ բաժնետերերի հետ, ներկայում գործարքը ձեւակերպվում է, սեփականությունը կփոխանցվի պետությանը։