Սլովենիայի իշխանությունները պաղեստինցի փախստականներին որպես մարդասիրական օգնություն լրացուցիչ 150 հազար եվրո կհատկացնեն։ Այս մասին ասվում է X սոցիալական ցանցում երկրի ԱԳՆ էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Սլովենիան, կապված Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի հետ, որոշել է Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով 150 հազար եվրո հատկացնել՝ բնակչության ամենահրատապ կարիքները հոգալու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Հոկտեմբերի 17-ին Սլովենիայի Հանրապետության իշխանությունները հայտարարեցին, որ 500 հազար եվրո օգնություն կհատկացնեն ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությանը (UNRWA):
Հոկտեմբերի 10-ին Սլովենիայի կառավարությունը որոշում է կայացրել 150 հազար եվրոյի չափով մարդասիրական ներդրում կատարել UNRWA-ին, միևնույն ժամանակ, հանրապետական իշխանությունները հայտնել են, որ «դատապարտում են ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունն ու հարձակումները և համերաշխություն են հայտնում Իսրայելին»։





























