Հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան Ֆլորիդայի Տամպա քաղաքի բանուկ փողոցներից մեկում Հելոուինի տոնակատարության ժամանակ մարդկանց երկու խմբի միջև կոնֆլիկտը հանգեցրել է երկու մարդու մահվան և 18 հոգու հոսպիտալացման: Տուժածները տեղափոխվել են քաղաքային հիվանդանոցներ։ Այս մասին տեղեկացրել է Տամպայի ոստիկանությունը։
Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», միջադեպը տեղի է ունեցել մի տարածքում, որտեղ մի քանի բարեր և գիշերային ակումբներ կան։ Բախման մասնակիցները ծեծկռտուք են սկսել, որի ընթացքում հնչել է մոտավորապես քսան կրակոց։
Քաղաքի ոստիկանապետ Լի Բերքաուն ասել է, որ կասկածյալներից մեկը հանձնվել է ոստիկանություն: Քննիչները կարծում են, որ միջադեպին ներգրավված է եղել առնվազն երկու կրակող: Բերքաուն ասել է, որ ոստիկանությունը դեռևս հետաքննում է վեճի պատճառները:





























