Փրկարարները Կարագանդայի մարզի Կոստենկոյի անվան հանքից հանել են վերջին զոհի մարմինը, տեղեկացրել է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Սիրիմ Շարիպխանովը կառավարության նիստում։

«Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում գտնվել են 45 հանքափորների մարմինները եւ ենթադրաբար՝ 46-րդ զոհի մարմնի մասերը։ Հաստատվել է 40 զոհերի ինքնությունը, վեցի ինքնությունը պարզված չէ»,- նշել է Շարիպխանովը։

Նա հայտնել է, որ նրանց նույնականացման համար կատարվում են անհրաժեշտ փորձաքննությունները։ Կպահանջվի ԴՆԹ-անալիզ։