ԱՄՆ-ն մտադիր է Գաբոնը, Նիգերը, Ուգանդան եւ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը հանել առեւտրային ծրագրից (AGOA), որը անմաքսատուրք հասանելիություն է տալիս տեղական արտադրության ապրանքների առեւտրի համար։ Այս մասին նշվել է այն նամակում, որը ԱՄՆ նախագահ Բայդենը ուղարկել է Ներկայացուցիչների պալատի խոսնակին։
Որոշումն ընդունվել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության եւ Ուգանդայի ղեկավարության կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետ կապված։ Նիգերը եւ Գաբոնը, ԱՄՆ իշխանությունների գնահատմամբ, չեն կարողացել «առաջընթացի հասնել քաղաքական բազմակարծության եւ օրենքի գերակայության» հարցերում։
Նշվել է, որ չորս պետությունների անդամակցությունը ծրագրին կդադարեցվի 2024թ. հունվարի 1-ից։ Սակայն ապագայում մասնակցության պայմանները կարող են վերանայվել։ Կշարունակի գնահատել՝ արդյոք համապատասխանում են նրանք ծրագրի որակավորման պահանջներին։





























