Հինգշաբթի օրը Ֆիլիպինների կենտրոնական Արևելյան Սամար նահանգում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը, փոխանցում է Xinhua-ն։
Ինստիտուտի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 14:50-ին, աղբյուրը գտնվել է 48 կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Էռնանի քաղաքից մոտավորապես 51 կմ հյուսիս-արևելք:
Ինչպես հայտնել են ինստիտուտից, տեկտոնական երկրաշարժը կարող է առաջացնել հետցնցումներ և վնասներ պատճառել։ Առայժմ ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Ստորգետնյա ցնցումներն ուժեղ զգացվել են նաև մոտակա շրջաններում, այդ թվում՝ Հյուսիսային Սամար, Լեյտե և Հարավային Լեյտ նահանգներում:





























