Թուրքիայում հորդառատ անձրևները մարդկանց մահվան պատճառ են դարձել։

Ինչպես հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով թուրքական NTV հեռուստաալիքը, Այդին նահանգի Սոկե շրջանի Բագարասը գյուղում և նրա շրջակայքում կեսգիշերին սկսված հորդառատ անձրևների հետևանքով երկու մարդ է խեղդվել։ Երկու անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են։