Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն զրկել է Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Ամիխայ Էլիյահուին կառավարության նիստերին մասնակցելուց՝ որը հայտարարել էր, որ Գազայի հատվածի վրա ատոմային ռումբ նետելը հակամարտության զարգացման «հնարավորություններից մեկն է», հաղորդում է Kan radio-ն։

Երուսաղեմի  և ժառանգության հարցերով ծայրահեղ աջակողմյան  նախարար Էլիյահուն կհեռացվի կառավարության նիստերից մինչև հետագա ծանուցումը, հաղորդում է ռադիոկայանը:

«Ես դատապարտում եմ նախարար Ամիխայ Էլիյահուի անհիմն և անպատասխանատու խոսքերը։ Լավ է, որ նման մարդիկ չկան Իսրայելի անվտանգության համար պատասխանատուների թվում»,- գրել է Գալանտը X սոցիալական ցանցում։

Էլիյահուն ազգայնական սիոնիստական ​​«Օցմա Յեհուդիտ» (Հզոր Իսրայել) կուսակցության անդամ է, որը գլխավորում է ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը, որը հայտնի է իր հակապաղեստինյան սկանդալային մեղադրանքներով: Կուսակցության գաղափարախոսությունը մերժում է Հորդանան գետից արևմուտք պաղեստինյան պետություն ստեղծելու հնարավորությունը։