Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Գյուլագարակ գյուղի գլխավոր փողոցում բախվել են ԿԱՄԱԶ և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենաները՝ կողաշրջվել են:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:

ԿԱՄԱԶ-ը եղել է բետոնախառնիչով: