Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն ազատել է ներքին գործերի նախարար Սուելա Բրավերմանին այն բանից հետո, երբ ոստիկանության գործողությունների նրա քննադատությունը պաղեստինամետ երթի հետ կապված պառակտել է նրա կուսակցությունն ու սպառնալիքի տակ դրել Սունակի սեփական հեղինակությունը, տեղեկացրել է Reuters-ը։

Սունակը նախաձեռնել է վաղուց նախատեսված տեղափոխումները կառավարությունում, որպեսզի ներգրավի դաշնակիցներին եւ հեռացնի  այն նախարարներին, որոնք, նրա կարծիքով չեն կատարել իրենց գործառույթները։

Բրավերմանը մարտահրավեր էր նետել Սունակին անցած շաբաթ հրապարակած հոդվածով, որտեղ մեղադրում էր ոստիկանությանը «երկակի չափորոշիչներ» օգտագործելու մեջ։

«Ռիշի Սունակը խնդրել է Սուելա Բրավերմանին հեռանալ կառավարությունից, եւ նա համաձայնել է»,- տեղեկացրել է կառավարության աղբյուրը։

Նրան փոխարինել է Ջեյմս Քլեւերլին։ Telegraph թերթը տեղեկացրել է, որ նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը կդառնա արտաքին գործերի նախարար։

Բրավերմանին հեռացնելը կզայրացնի կուսակցության աջ թեւի պահպանողականներին, որոնք նրա քննադատությունը արդարացված են համարում։