Բժշկական աղբյուրը Al Jazeera հեռուստաալիքին տեղեկացրել է, որ իսրայելական զորքերը «Աշ-Շիֆա» հիվանդանոցում գտնվող բժիշկներին, պացիենտներին եւ տեղահանված անձանց հիվանդանոցային համալիրից դուրս գալու համար մեկ ժամ են տվել։
Ավելի վաղ ՑԱԽԱԼ-ը սկսել էր հիվանդանոցի գրոհը։
Հիվանդանոցից ստացված վերջին տեղեկություների համաձայն՝ հարյուրավոր աշխատակիցներ եւ պացիենտներ դեռ «Աշ-Շիֆա» հիվանդանոցում են, ինչպես նաեւ մի քանի հազար մարդ, որոնք փախել էին Իսրայելի օդային եւ ցամաքային հարձակումներից։




























