Իսրայելի Կեցիոտ բանտում 38-ամյա պաղեստինցի բանտարկյալ է մահացել, հայտնում է Times of Israel-ը՝ հղում անելով բանտի ծառայությանը։
Մահացածը Թահիր Աբու Ասաբն է՝ Ֆաթհ շարժման անդամ, որը բանտում է 2005 թվականից՝ ահաբեկչության հետ կապված մահափորձի մեղադրանքով:
Նրա մահվան հանգամանքները պարզվում են, ասվում է ծառայության հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ սրանից կարճ ժամանակ անց անկարգություններ են սկսվել մեկ այլ բանտում՝ Բիրշեբայի Օհալեյ Կեդարում, ինչի արդյունքում բանտում արտակարգ դրություն է հայտարարվել։
Բանտարկյալները հրկիզել են իրենց ներքնակներն ու հագուստները։
Վերակացուները կարողացել են մարել հրդեհի օջախները և հսկողության տակ վերցնել սենյակները, հայտնել են ծառայությունից՝ նշելով, որ նրանցից մեկը թեթև վնասվածք է ստացել ծուխ շնչելու պատճառով։





























