Թուրքիայում փրկարարները ուժեղ փոթորկի ժամանակ գտել են բեռնանավի անձնակազմի մեկ անդամի մարմինը սեւծովյան ափի մոտ, 11 մարդ համարվում է անհետ կորած, տեղեկացրել է AP-ն։
Kafkametler նավը, որը նավարկում էր թուրքական դրոշի ներքո, կիրակի խորտակվել է Էրեղլի քաղաքի մոտ։ Տրանսպորտի եւ ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն տեղեկացրել է, որ նավը մի քանի անգամ հարվածվել է ալիքներին եւ խորտակվել։
Ուժեղ փոթորիկը Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում զգալի վնաս է հասցրել, խորտակվել է եւս մեկ բեռնանավ, տարհանվել է բանտը։
«Պալլադա» նավը (Կամերունի դրոշի ներքո) բաժանվել է երկու մասի ծանծաղուտին նստելուց հետո։ Անձնակազմի բոլոր 13 անդամները փրկվել են։
Արդարադատության նախարար Յըլմազ Թունչը նշել է, որ բանտարկյալները տարհանվել են ջրի մակարդակի բաձրանալու պատճառով։





























