Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքել է ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի դեմ իրականացրած արշավին:
Նա Facebook-ի իր էջում գրել է. «Երեկ ականատես դարձանք, թե ինչպես էին քպականներն իշխանության իրենց բարձունքներից նսեմացնում Կոռուպցիայի հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին։
Նսեմացնելը ՔՊ-ի գլխավոր արժանիքն է, հատկապես երբ դաբրոն առկա է, աննախադեպ մի պատրաստակամությամբ են լծվում այդ գործին։ Հատկապես ագրեսիվ էին թագուհու հավակնություններով կանայք։
Ի պատիվ Հայկուհու պետք է ասել, որ ցուցաբերեց բարձր ինքնատիրապետում, զսպվածություն և խոսքի կուլտուրա, թույլ չտալով, որ վիրավորանքն իրեն հասնի։ Բայց չգիտեմ, թե ինչ կարժենա այդպիսի զսպվածությունը իր առողջության համար։ Ամեն դեպքում խորհուրդ կտամ թեթև տանել և հեռու մնալ էկոլոգիապես վնասակար միջավայրից»։
Նշենք, որ այսօր տեղի ունեցավ քվեարկությունը. Հայկուհի Հարությունյանի ընտրությանը ոչ մի պատգամավոր չմասնակցեց եւ նա չդարձավ այդ հանձնաժողովի անդամ:





























